ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ ընդդիմությունը կմիանա՞ Էդգար Ղազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու 3 ճանապարհ կա: Վստահեցնում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու մանրամասնում՝ առաջինը Փաշինյանի գիտակցված հրաժարականն է, երկրորդը իրավական ճանապարհն է, երրորդն Ազգային ժողովի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է։

Ղազարյանի ազդարարած նոր շարժումը՝ «Անկախության շարժումը, մեկնարկելու է 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և, ըստ նրա, պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը՝ Փաշինյանի հրաժարականով:

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մեծ մասը պատրաստ է կանգնել նոր շարժման կողքին: Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնպես հրապարակում կլինեն, հարկ եղած դեպքում՝ քննարկումներ կունենան Ղազարյանի հետ, կօժանդակեն շարժմանը:

Մինչև այս պահը, ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Ղազարյանի հետ հանդիպում-քննարկում չեն ունեցել:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում

Սևակ Վարդումյան




Լրահոս