Լեհաստանն Ուկրաինային հատկացրել է 3,7 միլիարդ դոլարի օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի իշխանությունները եւ լեհական հասարակությունն Ուկրաինային ցուցաբերել են ավելի քան 17 միլիարդ զլոտի (3,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի վարչապետի դիվանատան ղեկավար Միխալ Դվորչիկը:

Նրա խոսքով՝ լեհական հասարակությունը մեծ ավանդ Է ներդրել Ուրաինայի աջակցության գործում: «Ես կարդացել եմ այնպիսի ամփոփագրեր, որոնցում ասված Է, որ այդ գումարը գերազանցում Է 10 միլիարդ զլոտին (2,2 միլիարդ դոլարը)»,- ասել Է Դվորչիկը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում Է «առանձին մարդկանց՝ Լեհաստանի քաղաքացիների կողմից աջակցությանը»:

Անդրադառնալով Լեհաստանի կառավարության կողմից օգնությանը՝ նա այն բաժանել Է երկու մասի. Լեհաստանում ծախսված օգնությանը եւ Ուկրաինայում ծախսված օգնությանը: «Ուկրաինային հանձնված այդ գումարի մեծ մասը ռազմական օժանդակություն Է: Այստեղ հնչեցին 7 միլիարդ զլոտիից (1,5 միլիարդ դոլարից) ավելի գումարներ: Դա Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկայի արժեքն Է»,- նշել Է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս