Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն, գրում է ermenihaber-ը։
Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները մեծացրել են։
Իսկ Հյուսային ծովից, Իրաքից և Արևմտյան Աֆրիկայից Թուրքիայի գնած նավթի ծավալները նվազել են։ Reuters-ի փոխանցմամբ՝ Tüpraş-ն այս տարվա հունվար-օգոստոս ամիսններին Ռուսաստանից օրական մոտ 111 հազար բարել նավթ է գնել։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 45 հազար բարել է եղել։