Առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հերթական հանդիպումը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ մայիսի 22-ին Բրյուսելում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Եվ առհասարակ վերջին մի քակի հանդիպումներն անցկացվել էին հենց Բրյուսելի նախաձեռնությամբ։
Վերջին հանդիպման ժամանակ համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Սակայն հետաքրքիր է, որ այս անգամ հանդիպման վերաբերյալ անդամներ են առկա ռուսական կողմից։ Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը վերջերս հայտարարել էր, որ մինչև օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Նեչաևը նաեւ ընդգծել էր, որ Մոսկվան հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Իսկ թե երբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարները, դեռ հայտնի չէ, սակայն հնարավոր հանդիպման մասին խոսել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նաիրա Հովհաննիսյան