
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել Է Կիեւ, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի Ուկրաինայի համակողմանի աջակցության հարցը: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել Է Լեհաստանի նախագահի դիվանատան ղեկավար Պավել Շրոտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Անջեյ Դուդան ժամանել Է Կիեւ: Նա այնտեղ Է մեկնել (Ուկրաինայի) նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով»,- ասել Է Շրոտը: «Այցի ծրագիրը ներառում Է հանդիպում նախագահի հետ, բանակցություններ Ուկրանիայի ռազմական օժանդակության շուրջ սարքավորանքի մատակարարումների իմաստով, (…) ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար եւ քաղաքական իմաստով»,- նշել Է դիվանատան ղեկավարը: Նրա խոսքով՝ այնուհետեւ Լեհաստանի ղեկավարը կմասնակցի «Ղրիմյան պլատֆորմի» գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: