ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Արասխանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մի խումբ անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բանկիչ Կարեն Ենգոյանի հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 8000-ից 11000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց 2022թ. Հունվարի 1-ից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում, վերջինների անվամբ խմբի կազմում օգտագործելու նպատակով պատրաստել են իրավունք վերապահող փաստաթղթեր հանդիսացող՝ աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվներում առկա գումարների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ, ինչպես նաև ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրեր, որոնք այլ փաստաթղթերի հետ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ներկայացվել են ՌԴ տարածքում գործող Մեքսիկայի Մացյալ Նահանգների դեսպանատուն, այդ կերպ՝ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ կազմակերպելով մի խումբ անձանց անօրինական միգրացիա: Վերոնծյալ անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք գրավով ազատ են արձակվել, գործը դատարանում է:
Քնար Մանուկյան