
Այսօր՝ օգոստոսի 23-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: Մասնավորապես, Բաշինջաղյան փողոցի 1 նրբանցքի հասցեի բնակիչներից մեկը զանգել է իրավապահներին և հայտնել, որ հայրը՝ Ա. Վ.-ն, դուրս է եկել տանից և որևէ տեղեկություն չունեն նրա մասին:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա իրավապահներին հայտնել է, որ հայրը գտնվում է դեպրեսիվ վիճակում ու տանը թողել է գրություն:
Ավելի ուշ, իրավապահները մեկնել են դեպքի վայր և հայտնաբերել են շենքի դիմաց գտնվող ավտոտնակում Ա.Վ.-ի դին՝ պարանով կախված:
Քնար Մանուկյան