«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը երկու շաբաթ գտնվել է Բերձորում, փորձել ինքնապաշտպանություն կազմակերպել եւ Երեւան է վերադարձել միայն օգոստոսի 21-ին: ArmLur.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ իր նախաձեռնությանը, չհաջողելու պատճառներին եւ ներկա իրավիճակին:
Սուրեն Պետրոսյանի խոսքով, խնդիրն այն է, որ այժմ ընդդիմադիր ուժերը եւս միայն հայտարարություններ են անում, բայց ոչ՝ գործ. «Անխտիր բոլորն անում են կոչ ու դատապարտող հայտարարություններ, բայց մենք մինչեւ այսօր չհասկացանք, որ խնդիրը Երեւանում արդեն չի լուծվում: Երկու տարի ժամանակ ունեինք, լուծվե՞ց Երեւանում խնդիրը, թե՞ չլուծվեց» , – նկատում է նա:
Կուսակցության ղեկավարը նշում է՝ վերջին օրերին Աղավնո են այցելած եղել բազմաթիվ պատգամավորներ թե՛ Արցախի խորհրդարանի, թե՛ Հայաստանի ընդդիմադիր խմբակցություններից, սակայն նրա առաջարկին չեն հետեւել. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան