
ArmLur.am-ը գրել էր, որ երեկ ուշագրավ դեպք է եղել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Իջեւան քաղաքի ճանապարհի եզրին՝ դաշտի մեջ, գտել են 1999թ-ի ծնված տղամարդու այրված դի:
Պարզվել է, որ այրված անձը Ս. Ղազարյանն է:
Եվ ահա այսօր այս առեղծվածային դեպքով արդեն իրավապահները դուրս են եկել հետքի վրա: Մասնավորապես, նախնական վարկածով երիտասարդ տղային սպանել են եւ այրել: Ավելին, անգամ ենթադրյալ այս գործողությունները կատարելու կասկածանքով կա ձերբակալված անձ: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախնական վարկածով երիտասարդ տղային սպանել են ու այրել պարտք ու պահանջի հետ կապված առաջացած տարաձայնությունների արդյունքում:
Քնար Մանուկյան