Այսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան, Արցախի խորհրդարանական 5 ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ռուսական զորակազմի ներկայացոիցչներն իրենց վստահեցրել են՝ մինչև Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շահագործումը խաղաղպահ զորքերի հսկողությամբ միջանցքն անարգել է գործելու:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան