
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-2022 ուստարվա օգոստոսյան վերաքննությունների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվելու են ներկայացվող ժամանակացույցին համապատասխան.
9-րդ դասարան
«Հայոց լեզու» – 24.08.2022 թ.
«Մաթեմատիկա» – 25.08.2022 թ.
«Բնագիտություն» – 26.08.2022 թ.
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» – 24.08.2022 թ.
«Մաթեմատիկա» – 25.08.2022 թ.
«Հայոց պատմություն» – 26.08.2022 թ.: