Գերմանիան ֆինանսապես կաջակցի Ուկրաինային և կշարունակի զենք մատակարարել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ հստակ հայտարարում է, որ երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի անօրինական և իմպերիալիստական օկուպացիան»։
«Այս գագաթնաժողովը ցույց է տալիս, որ այսօր Ուկրաինայի գործընկերներն ավելի միասնական են, քան երբևէ։ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր աջակցության կարիքը չունի։ Մեր գործընկերների հետ մենք կշարունակենք աջակցել աննախադեպ պատժամիջոցներին։ Մենք ֆինանսապես կաջակցենք Ուկրաինային, կշարունակենք զենք մատակարարել. Մենք գործարկել ենք նոր փաթեթ, որը ներառում է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, հրթիռային համակարգեր, տոննաներով զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա։ Մեր հիվանդանոցները շարունակում են բուժել վիրավոր ուկրաինացիներին, մեր սահմանները, դպրոցներն ու աշխատաշուկան բաց են մնում նրանց համար, ովքեր մազապուրծ են մնացել ռուսական ահաբեկչությունից։ Մենք դատապարտում ենք Ուկրաինայի տարածքները ուժով ինտեգրելու Ռուսաստանի փորձերը»,- ասել է Շոլցը։