Այսօր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հանրահավաք էր նախաձեռնել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հանրապետության հրապարակում էր նաեւ Ավան վարչական շրջանի նախկին ղեկավար Ներսես Պողոսյանը, որն ապրիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել, բազմաթիվ պատմություններով է հայտնի։
Նախկին փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր հենց 42-ամյա Ներսես Պողոսյանը։
Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաև քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։
Մեկնաբանելով այդ միջադեպը` Պողոսյանը լրագրողներին ասել էր. «Ասենք, խի՞ ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան, պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան, հասցնեն ինչ-որ պիպետկի»։