Դ. ԱՖՐԻԿՅԱՆԸ՝ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ ՀԵՏ ՍԻՐԱՎԵՊԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերը թակարդում» հեռուսատասերիալի գլխավոր դերակատար Դավիթ Աֆրիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է առաջիկա անելիքների եւ սիրավեպերի մասին:

 

«Այս պահին հիմնականում զբաղված եմ «Սերը թակարդում» հեռուստասերիալի նկարահանումներով, բայց շուտով նորություն կունենամ, քանի որ առաջարկ ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, այժմ նախապատրաստական աշխատանքների ընթացքի մեջ ենք: Մարմնավորելու եմ ֆիլմի գլխավոր հերոսին, եւ հույս ունեմ, որ այն  եւս կսիրվի հանդիսատեսի կողմից»,-նշեց դերասանը:

Անդրադառնալով քննադատություններին եւ լայն ճանաչում ձեռք բերելուն՝ Դավիթ Աֆրիկյանն անկեղծորեն ասաց, որ բոլոր նախագծերն ինչ-որ ձեւով նպաստել են, որպեսզի ճանաչում ձեռք բերի, բայց  առավել ազդել է  մի քանի տարի առաջ տեղի ունեցած հաղորդման շրջանակներում  կոնֆլիկտային տեսարանը, ինչը ավելի մեծ բում արեց, քան  ամբողջ հաղորդումը:

«Ես անկեղծ կլինեմ. երբեք ցանկություն չեմ ունեցել հայտնի դառնալու, կամ ինձ ողջ աշխարհը ճանաչի, բացարձակ. ինչքան ինձ քիչ մարդ ճանաչի, այնքան ես ավելի հանգիստ կլինեմ եւ կկարողանամ ապրել անկաշկանդ: Ես կոմպլեքսավորվում եմ, չեմ կարողանում  ազատ նստել, տեղաշարժվել, քանի որ դու արդեն հանրային մարդ ես»,-նկատեց նա:

Իսկ ինչ վերաբերվում է սիրային թեմաներին, Դավիթ Աֆրիկյանը նշեց, որ  անձնական թեմաներին վերաբերող հարցերի մասին խոսել չի ցանկանում:

«Իհարկե, ինձ եւ Սոֆի Մխեյանին վերաբերող բոլոր մեկնաբանությունները տեսել եմ, կարդացել եմ, բայց դե, դա անձնական թեմա է եւ թող մնա անձնական, թող, ինչքան ուզում են, խոսեն, իրենց կարծիքը հայտնեն, վատ բան չեն ասում, բայց դե իրականում ինչ է՝ ես ու Սոֆին գիտենք»,-հավելեց մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում օգոստոսի 19-ին տեղի ունեցած համերգով մեկնարկեց  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։

 

Համերգային  ծրագրով հանդես է եկել Վանաձորի կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը։  Նմանը չունեցող համերգային ծրագիրն իր շուրջն էր հավաքել Վանաձորի արվեստասեր հասարակությանը։ Ներկաները հնարավորություն ունեցան մասնակիցը լինելու արդեն իսկ սիրված փառատոնին։

«Թվով արդեն 9-րդ անգամ փորձում ենք հնարավորինս անել, նորովի ներկայացնել փառատոնը, հասարակությանը բոլոր հարթակներում հաղորդակից դարձնել մշակույթին, դառնալ կամուրջ արվեստի, հասարակության եւ ներառականության միջեւ։ Մեր գերնպատակներից մեկն է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը »,-  նշել է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Ի դեպ,  այս օրերին  Վանաձորում մշակութային ակտիվության պակաս չի լինի. փառատոնի շրջանակում նախատեսվում է  իրականացնել ֆիլմերի դիտում-քննարկումներ, ազգային պարերին նվիրված միջոցառում եւ համերգային ծրագրեր։

Այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ այլ մասնագիտացված կառույցների սաներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնին աջակցում են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը եւ «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

6-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լեւոն Արոնյանը ավարտեց մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: Աարագ շախմատի առցանց մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան էր: 4 պարտիաների արդյունքում Արոյանը զիջեց 1,5-2,5 հաշվով: Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանը միայն 6-րդն տեղում է: Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած էր 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 210 հազար ԱՄՆ դոլար:

 

 

 

«ՖՐԱՆԿՖՈՒՐՏ»- «ՔՅՈԼՆ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Քյոլնն» արտագնա խաղում մրցել է «Ֆրանկֆուրտի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 56-րդ րոպեին: Այս տուրից հետո «Քյոլնը» մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է:

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին «Վանը» եւ «Ուրարտուն»: Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով: Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» եւ «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: Երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» եւ «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են հավաքել ԲԿՄԱ-ն եւ «Փյունիկը», եւ մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»: Հայաստանի առաջնության 5-րդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 26-30-ը:

 

 

 

ԹԵՆԻՍԻ 152-ՐԴ ՌԱԿԵՏ

Աշխարհի թենիսի 152-րդ ռակետը դարձավ Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի հաղթող: Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղերի եզրափակիչում մրցեցին հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ խորվաթ Բորնա Չորիչը: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը 6: 7, 2:6 հաշվով զիջեց երկու սեթում։

Առաջին անգամ «Մաստերս» կարգի այս մրցաշարը կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի «Մաստերս 1000» կարգի մրցաշարերիշարքին:

 




Լրահոս