«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 6,875% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը: Նշենք, որ այս ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, որը իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն է:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսին գրել էր, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը եւս մեկ սրճեփ է գնել՝ 80 հազար դրամով: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացել էր, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում թեստավորման տնայցի եւ գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ:
Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված եւ չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ:
Մեզ հայտնի էր դարձել որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց:
Մանրամասները՝ տեսանյութում: