Այսօր լրանում է ռուս֊ուկրաինական պատերազմի վեցերորդ ամիսը։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկում եւ Լուգանսկում ռազմական գործողություններ սկսելու մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը մտադիր չէ կայունացնել ճակատը, որպեսզի ինչ-որ կերպ «հանգստացնի» Ռուսաստանի Դաշնությանը։ Մասնավորապես, նա այդպես մեկնաբանել է մինչեւ ձմեռ Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտի հնարավորությունը։
Այսպիսով, կես տարվա ընթացքում առկա է հետևյալ պատկերը. ուկրաինական կողմը ընդմիջոիմներով է հայտնում իր կորուստների մասին:
Հուլիսի 14 ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտնել էր, որ փետրվարից ի վեր զոհվել է 3500 զինվոր։ Իսկ օգոստոսի 22-ի տվյալներով ուկրաինական կողմը ոչնչացրել է 45 400 ռուս զինվորական, 1919 տանկ։ Իր հերթին ռուսական կողմն է թվեր ներկայացնում` հավելելով, որ ուկրաինական կողմից կորուստներն ավելի շատ են։
Մանրամասները` տեսանյութում: