ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Ազգային ժողովի աշխատակազմի դեմ: Ժորա Հակոբյան դիմել է վարչական դատարան ընդդեմ Ազգային ժողովի պահանջելով, որ դատարանը ստիպի Ազգային ժողովի աշխատակազմին 22.06.2022թ. թիվ 458 հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին աշխատնքում վերականգնելու, հայցվորի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել:
Դատելով իրավիճակից՝ ԱԺ աշխատակիցները չեն կարողանում բանավոր ճանապարհով խնդիրը լուծել. ընկել են դատարանի դռները:
Ք.Մ