Արցախի Ասկերանի շրջանում 2 բնակելի տուն է հրդեհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին՝ ժամը ժամը 13:01-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոն հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ հրշեջ մեքենաներով մեկնել Է կանչի վայր:

Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից հրդեհի վայր օգնություն է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ հրշեջ-փրկարարները օպերատիվորեն իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները և արդյունավետորեն իրականացրել հրդեհաշիջման աշխատանքները: Բարեբախտաբար, տուժած անձինք չկան, և հրդեհը չի տարածվել հարևան բնակելի տներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ ժամը 17:30-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Վ. Դ-ն (ծնված 1958թ.) պատկանող մեկ հարկանի տունը լրիվությամբ և Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Ա. Ա-ին (ծնված 1984թ.) երկու հարկանի տան տանիքի փայտե կոնստրուկցիան մասնակի:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:




Լրահոս