Արցախի Սարսանգի ջրամբարում մասնագետները մոնիթորինգ են իրականցրել: Խոսքը սակայն ոչ թե հայ մասնագետների, այլ ադրբեջանցիների մասին է, որոնք այցելել են ջրամբար, ծանոթացել դրա տեխնիկական իրավիճակին, Թարթառ գետից այնտեղ թափվող ջրերի ժամանակագրությանն ու այլ հարցերի:
Ադրբեջանցիների՝ Սարսանգ այցելելու տեսանյութերը դեռ երեկվանից էին տարածվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներով, Արցախի կառավարությունը սակայն միայն այսօր է արձագանքել կատարվածին՝ ընդգծելով՝ կատարվածի մեջ արտառոց ոչինչ չկա:
44-օրյա պատերազմից հետո սա փաստացի առաջին դեպքն է, երբ հայկական ու ադրբեջանական կողմերի բացահայտ ու անարգել փոխըմբռնումով ադրբեջանցիներն այցելում են Արցախի Հանրապետության տարածք ու ինչ-ինչ մոնիթորինգներ իրականցնում:
Սևակ Վարդումյան