Համայնքի ղեկավարը երեխաներին էքսկուրսիայի է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող երեխաների համար տոն էր. նրանք, սոցիալական ծրագրի շրջանակներում, պետք է գնային էքսկուրսիա` էջմիածին: Ամեն ինչ սովորականի պես կընթանար, եթե չլիներ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի անակնկալը, որն ուրախացրեց և մեծ ոգևորություն պատճառեց երեխաներին:

Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ` երեխաները շրջեցին ղեկավարի աշխատավայրով, ծանոթացան աշխատանքը կազմակերպող օղակներին: Այնուհետև տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն, հարցուպատասխան, որտեղ երեխաները տվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանի շենքին ծանոթանալուց հետո, երեխաները շարունակեցին իրենց էքսկուրսիան` ուղևորվելով դեպի Էջմիածին:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր փոքրիկ ամբողջական պատկերացում ունենա իր վարչական շրջանի ղեկավարման մասին: Այդպես մենք կկարողանանք մեծացնել գիտակից քաղաքացի, ով պատասխանատու է այն երկրի համար, որտեղ ապրում է: Մեր նպատակն է նաև, որ մեր երեխաները սիրեն իրենց վարչական շրջանը և հպարտանան դրա հաջողություններով»,- վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:




Լրահոս