
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը: