
Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել, 7946-ը՝ տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն՝ Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը մտահոգված է երկու կողմերի ռազմագերիների վիճակով։ «Բոլոր ռազմագերիները գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո», – ասել է ԴիԿարլոն: