ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է լինելու Էդգար Ղազարյանի հաջորդ քայլը. գնդակը պատգամավորների դաշտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նոր շարժում եւ հանրահավաք էր նախաձեռնել: Նա իր գլխավորած «Անկախություն» շարժման մեկնարկը կապել էր Հայաստանի Անկախության հռչակագրի հետ։

Այդ օրը երեկոյան,նա հանրահավաք էր կազմակերպել Հանրապետության հրապարակում, որին հրավիրել էր նաև Փաշինյանին, ինչպես նաև հանդիպում խնդրել կառավարության ղեկավարից՝ նրան ներկայացնելու հրաժարականի հիմնավորումները։

Մոտենալով կառավարության շենքին, զրուցելով ոստիկանների հետ ու վերադառնալով՝ հանրահավաքի մասնակիցներին Էդգար Ղազարյանը հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայացել, քանի որ Նիկոլ Փաշինյանը «վախեցավ»։

Անդրադառնալով վարչապետին պաշտոնազրկելու իր առաջարկած երեք ուղիներին, նա նշեց, թե չգնալով հանդիպման Փաշինյանը սպառեց հրաժարականի տարբերակը։ Ուստի, մնացին մյուս երկուսը՝ կա՛մ գլխավոր դատախազը հայրենիքի դավաճանության դրվագներով քրեական գործ կհարուցի և որպես մեղադրյալ կներգրավի Փաշինյանին` ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնանկության համար, կա՛մ խորհրդարանը պաշտոնանկ կանի Նիկոլ Փաշինյանին։

Այսպիսով, ArmLur.am-ը նրանից հետաքրքրվել է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը. Այդ մասին դեռ շուտ է խոսել: Մենք մեր հայտարարություններն արել ենք եւ սպասում ենք ԱԺ պատգամավորների գործողություններին: Կարծում եմ՝ պետք է սպասել այն խելամիտ ժամկետին, երբ նրանք կսկսեն գործողությունները: Ես շարունակում եմ աշխատել նույն ռեժիմով եւ ծանրաբեռնվածությամբ: Իմ աշխատանքի ռեժիմը չի փոխվել, – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս