![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/1661406948_ccff98f1-3066-47e5-adad-b03dc6dd4fee.jpeg)
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ հետ կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Սմբատյանը․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։