ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մինչեւ ֆինանսական տարվա վերջը (ավարտվում Է սեպտեմբերի 30-ին) մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Կիեւին, դա այն գումարի մնացած մասն Է, որին հավանություն Է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 25-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Ինչպես նշում Է հրատարակությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն Է տվել Կիեւին 6,3 միլիարդ դոլար գումարի զինամթերքի եւ այլ ռազմական օգնության տրամադրմանը: Թերթն ուսումնասիրել Է Պենտագոնի փաստաթղթերը եւ պարզել, որ օգոստոսի 1-ի դությամբ ընդամենն այդ միջոցներից օգտագործվել Է սոսկ 1,8 միլիարդ դոլարը: Օգոստոսի 24-ին Կիեւին 2,98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներին մնում Է տրամադրել շուրջ 1,5 միլիարդ դոլար:
«Պենտագոնը մնացած օգնությունը բազմաթիվ պարտավորագրերի շրջանակներում կհանձնի ֆինանսական տարվա վերջին»,- գրում Է հրատարակությունը: 6 միլիարդ դոլարը մտնում Է 40 միլիարդ դոլար գումարի ավելի խոշոր փաթեթի մեջ, որը ենթադրում Է միջոցների տրամադրում ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ հումանիտար օգնության համար: Բացի դրանից, օրինագծի մեջ Է մտել դրույթ Բալթիկայի երկրներին օգնության մասին, ինչպես գրում Է հրատարակությունը, «նրանց զինանոցների համալրման» համար:
Ամսվա վերջին Պետդեպարտամենտն, ինչպես սպասվում Է, Կոնգրես կուղարկի 150 միլիոն դոլար գումարի ծախսերի պլան՝ բալթյան երկրների անվտանգության ամրապնդման համար, թերթին հայտարարել Է անունը չհայտնած եվրոպացի պաշտոնյա: ԱՄՆ-ն այս իրավիճակում, ինչպես եւ Ուկրաինայի դեպքում, միջոցները գործի Է դնում իր դաշնակիցների համար զենքի արտադրության պարտավորագրերի կատարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: