ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ դեսպանության բողոքի նոտային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության բողոքի նոտային։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Սակայն ԱԳՆ-ն չի բացահայտում, թե ինչ բովանդակությամբ է եղել պատասխանը:

Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք պարունակում են սրբապղիծ ու կեղծ մեղադրանքներ՝ ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցածի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես սադրանք՝ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր, որոնք ուղղված կլինեն ճնշելու նման անբարյացակամ դրսեւորումները՝ այդ թվում անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասված է օգոստոսի 17-ին դեսպանատան հայտարարության մեջ՝ նշելով, որ համապատասխան նոտան ուղարկվել է ՀՀ ԱԳՆ-ին։




Լրահոս