
Սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հերթական նիստը տեղի կունենա Մոսկվայում օգոստոսի 30-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։
Հայկական հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական հանձնաժողովը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ երկու երկրների սահմանին։