ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանում նոր կրքեր են հասունանում. արդարացված ոստիկանապետի տեղակալն ու նոր պաշտոնը. ինչ կապ ունի ՔՊ-ական պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ Սիսիան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործով: ԱԱԾ-ի բացահայտումից մեկ տարի անց Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանը դատարանում արդարացվել է: Ի դեպ, ըստ մարզում տարածված լուրերի՝ արդարացված Գարիկ Մուրադյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աջակցությունը միշտ ունեցել է: Լուրեր կան, որ նրա արդարացումը պատահական չէ, նրան առաջիկայում ամեն ինչ անելու են՝ նշանակեն Սիսիանի ոստիկանապետ, ինչը մարզում մեծ աղմուկի պատճառ կդառնա: Ստացվում է, որ ՔՊ-ի ցանկալի մարդիկ ուժային կառույցների բացահայտումները ոտնատակ են տալիս եւ դատարաններում արդարացվում են, ավելին՝ նոր պաշտոնների հավակնություններ ունեն:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:
Այսպես.

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Մուրադյանը, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը:




Լրահոս