Ստեփանակերտում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։
Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում