Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։