Չինաստանի հարավում մոլեգնել Է Մա-օն արեւադարձային փոթորիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում մոլեգնել Է Մա-օն արեւադարձային փոթորիկը: Հոնկոնգում տեղացել են հորդառատ անձրեւներ, որոնք ուղեկցվել են փոթորկալի քամիներով: Այս մասին հաղորդում Է Associated Press-ը:

Գուանդունի օդերեւութաբանական կենտրոնի տվյալներով, որին վկայակոչում Է գործակալությունը, Մա-օն ժամում 25 կիլոմետր արագությամբ շարժվել Է հյուսիս-արեւմուտք, քամու արագությունը կազմել Է 118 կմ/ժ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գուանդունի նահանգի Մաոմին քաղաքում բնակիչներին պատվիրել են չմոտենալ ափին:

Նշվում Է, որ Հոնկոնգում խիստ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ վնասվածքներ Է ստացել: Հոնկոնգի իշխանությունները դադարեցրել են դպրոցների, պատվաստման կենտրոնների, միգրացիոն կենտրոնների աշխատանքը: Փոխվել են գնացքների չվացուցակները: Ավելի վաղ Հոնկոնգի դպրոցներն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել Էին 2021 թվականի հոկտեմբերին՝ Կոմպասու թայֆունի պատճառով. այդ ժամանակ զոհվել Է մեկ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս