Օգոստոսի 14-ի հուժկու պայթյունի օրերին շատ պաշտոնյաներ մարդկային ողբերգության ֆոնին ինքնագովազդ արեցին:
Օրինակ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, Հեղափոխության պահապաներ ինքնահռչակ խմբի ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանը «ոչ մի վայրկյան դադար» գրառումով հայտնվեց բոլորիս տեսադաշտում: Իհարկե, հիմա ջնջել է այս ֆոտոն, բայց համացանցի հիշողությունը լավ է պահպանել այն:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների ու փոշու մեջ, չգիտես՝ ինչպես, փայփլուն կոշիկներով, հարդարված մազերով ու չփոշոտված հագուկապով նա մեկ շաբաթից ավել տեւած որոնողական աշխատանքների ողջ ընթացքում երեւում էր տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջեւ՝ իբրեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի թիկնապահ:
Այս երիտասարդը, որ տեսնում էր, թե շուրջբոլորը ինչպես են զբաղված փրկարարական աշխատանքներով, ինչպես են կամավորները անգամ ջուր ու հաց բերում դեպքի վայր, գոնե ձեւական մի քար չի վերցնում, օգնության ձեռք չի մեկնում որեւէ փրկարարի՝ չի փոշոտվում… բայց գլխավորն այն է, որ հայտնվում է Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մեջ՝ նրա թիկունքին: Ահա թե ինչի համար է Հայկ Ստեփանյանն աշխատում ԱԻՆ-ում եւ աշխատավարձ ստանում մեր բոլորի՝ հարկատուների հաշվին: Սա է Նիկոլ Փաշինյանի կողմից պահանջարկ ունեցող պաշտոնյայի տեսակը: