
Վրացական լարին տևական ժամանակ արժևորումից հետո սկսել է արժեզրկվել և՛ դոլարի, և՛ եվրոյի նկատմամբ:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.8600 լարիով։
Համակարգում առևտուրը սկսվել է 2.8268 փոխարժեքով:
Օգոստոսի 24-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8192 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը` 2.7972 լարի։