
Շոտլանդիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել, որի գլխավոր հարցը լինելու է Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցը: Հանրաքվեի նախապատրաստման մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարող կուսակցությունը: “Ոչ մի քաղաքական գործիչ, առավելեւս Լոնդոնից, չպետք է որոշի Շոտլանդիայի ապագան: Վարչապետը պետք է իմանա այդ մասին”,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սելմոնդը: Նա հույս է հայտնել , որ Շոտլանդիան կդառնա անկախ պետություն: