ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակիչ 29-ամյա Սոս Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 9 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվողի մահվան դեպքում ո՞վ է կազմակերպում հուղարկավորությունը:

Կարեն Սարիբեկյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հուղարկավորությունը կազմակերպում են հանգուցյալի ընտանիքի անդամները կամ այլ ազգականներ։ Այն դեպքում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, չեն ներկայանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, հուղարկավորությունը կազմակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թաղման նպաստ ստանալու համար անձը անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված, գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքը՝ անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է համապատասխան ստորաբաժանումում), եթե մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը տվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ընդունվել «Վետերան» օթեւան:

Մերի Ավանեսյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Վետերան» օթեւանը հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարան է, այն տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող, աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն, եւ եթե այդ անձինք (նրանց ընտանիքները) չեն օտարել բնակարան (բնակելի տուն) դիմելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ ստացած վնասվածքների հետեւանքով:

 

 

 

 




Լրահոս