
Այսօր առավոտյան եմ դուրս եկել Բերձորից, դեռ հակառակորդից մարդ չկար: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել, գյուղացիները ամսի 24-ի երեկոյան արդեն դուրս են եկել գյուղերից.«Հիմա սպասում ենք, որ նոր ճանապարհը բացվի կարողանանք օգտվել, իսկ մինչ այդ պետք է Բերձորի ճանապարհից օգտվենք: Հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, վտանգներ միշտ էլ սպասելի է, բայց ռուսխաղաղապահները դեռ այնտեղ են եւ կուղեկցեն, որպեսզի խնդիրներ չլինեն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանաը վերջնաժամկետ է տվել Հայաստանին, որ օգոստոսի 25-ին հանձնեն Լաչին, Աղավնո, Սուս համայնքները, Հայաստան-Արցախ երթևեկությունը կազմակերպել նոր միջանցքով, որի շինարարությունն իրենք ավարտել էին, իսկ հայկական կողմը աշխատանքներն սկսեց Բաքվի պահանջի հրապարակման օրերին:
Լիդա Եղիազարյան