ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զորքն արդեն Բերձորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերն՝ Աղավնոն ու Սուսը, այսօր արդեն Ադրբեջանին են անցել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ենք տեղականում, որ հայկական բնակավայրերում արդեն ադրբեջանական զորք է տեղակայվել: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են զինվորականները ողջունում օկուպացված Բերձոր քաղաքից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես խոսել է հայկական երեք բնակավայրերի՝ Ադրբեջանին անցնելու մասին: Twitter-ի իր էջում է նա շնորհավորել իր ժողովրդին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից տեղեկանում ենք նաև, որ տեղական իշխանութունը Բերձոր, Աղավնո ու Սուս համայնքներ է տարել մի քանի քաղաքացիների, որոնք, իբրև թե, նախկինում բնակվել են այդ բնակավայրերում, ու նման կերպով սրտաճմլիկ տեսարաններ են բեմադրել:
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերն էլ քննարկում են, որ նախագահ Ալիևն իր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը՝ օգոստոսի 26-ին, մեծ նվեր է արել ոչ միայն տիկին Ալիևային, այլև ամբողջ ադրբեջանցի ժողովրդին:

Սևակ Վարդումյան




Լրահոս