«Մեր ժամանակների հերոսը» ամենամյա միջոցառումը կազմակերպելու համար կառավարությունը որոշել է հատկացնել 157 մլն դրամ: Իսկ այդ միջոցառման մասնակիցների խրախուսման համար էլ՝ 44 մլն դրամ: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ համերգ-մրցանակաբաշխության կազմակերպումը նախատեսվում է իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ: Նկատենք՝ վերջերս կառավարությունը հաճախ է դիմում այս մեթոդով գնումներ կատարելու պրակտիկային, որին բազմիցս դեմ էր արտահայտվել:
Հավելենք, որ համերգ-մրցանակաբաշխությունը նախատեսված է անցկացնել Գառնու տաճարի հարևանությամբ՝ դասական համերգի ուղեկցությամբ, լուսային և լազերային պրոյեկցիայի համադրմամբ։
Ստացվում է՝ իշխանությունները կարողանում են գրեթե կես մլն դոլար հատկացնել միջոցառում կազմակերպելու համար, այն էլ՝ մեկ անձից գնումի ընթացակարգով, սակայն դրան զուգահեռ Արմավիրի մարզի 97 համայնքներից 19-ում խմելու ջուր չկա:
Ն.Հ.