Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 26–ին, խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ եւ ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու եւ օրակարգ ձեւավորելու մասին։
Ձեւավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաեւ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։