Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 3-ը կգործուղվեն Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանին 2022 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 3-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի, Արման Պողոսյանի և Հարություն Ազգալդյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: