Գարեջրի գործածությունը վտանգավոր է տղամարդկանց առողջության համար. սննդաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեջուրը մեծ քանակությամբ ավելորդ կալորիաների աղբյուր է, իսկ դրա նկատմամբ սերը հանգեցնում է հորմոնալ դիսբալանսի ու բացասաբար է ազդում տղամարդկանց լիբիդոյի վրա։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Սերգեյ Օբլոժկոն։

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմում հեղուկի չափազանց մեծ քանակությունը մեծացնում սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, իսկ բարձր կալորիականությունը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման։

«Գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեններ՝ նյութեր, որոնք իրենց քիմիական կազմությամբ կանանց սեռական հորմոններ են հիշեցնում։ Սա է պատճառը, որ այս ըմպելիքը չարաշահող մարդկանց մոտ կարող է նկատվել լիբիդոյի նվազում ու կանացի տիպի երկրորդայի սեռական հատկանիշների զարգացում, օրինակ՝ կրծքագեղձերի մեծացում», – նախազգուշացրել է բժիշկը։

Նրա խոսքով՝ կանոնավոր գարեջուրը չարաշահելը կարող է հանգեցնել նաև վիսցերալ ճարպի կուտակման, իսկ դա ճարպակալման ամենավտանգավոր տեսակն է, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների ու երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը




Լրահոս