Ցինիզմ են. Էդգար Ղազարյանը՝ Դիանա Գալոյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիանա Գալոյանի հայտարարությունները ցինիզմ են, նա միայն նեկայացրել է այն մեխանիզմը, թե ինչպես ինձ են հեռացրել համալսարանից:  ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ խոսելով իրեն Տնտեսագիտական համալսարանից աշխատանքից ազատելու եւ ռեկտոր Դիանա Գալոյանի մեկնաբանության մասին:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե աշխատանքային պայմանագրի ժամկետ լրանալուց առաջ իրենք պաշտոնապես ծանուցել են այդ մասին: Գալոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե գործում է աշխատանքային պայմանագիր, այն ավարտվել է հուլիսի 7-ին եւ դրանից հետո Էդգար Ղազարյանը կրկին չի դիմել՝ այն երկարաձգելու համար:

Այնինչ Էդգար Ղազարյանն այստեղ քաղաքական միտում է տեսնում, քանի որ արդեն 23 տարի է՝ աշխատում է այդ բուհում եւ յուրաքանչյուր տարի իր հետ նոր պայմանագիր է կնքվել, քանի որ հիմնական աշխատող չի համարվում: «Ես հուլիսին ծանուցում ստացել եմ, բայց ավանդույթն այն է, որ հուլիսին, երբ բուհը գնում է արձակուրդ, ապա  օգոստոսի վերջին  այն դասախոսները, որոնք համատեղության կարգով են աշխատում, հրավիրվում են ամբիոն եւ նրանց առաջարկում են նույն ծանրաբեռնվածությամբ աշխատանք: Այս տարի է բացառություն եղել, եւ ես իմացել եմ, որ իմ անունը չկա: Ինձ ասացին, թե կառավարման ամբիոնից չեն ներկայացրել իմ թեկնածությունը», – նշեց նա:

Ղազարյանը նշում է, թե 2021 թվականին մրցույթ է հայտարարված եղել եւ հաղթողը հնարավորություն էր ունենալու հինգ տարի լինել համալսարանի աշխատող եւ չնայած իր տվյալները մի քանի անգամ գերազանցել են մյուս թեկնածուների տվյալներին, սակայն մրցութային խորհուրդը, որի կազմում նաեւ եղել է ռեկտոր Դիանա Գալոյանը, մերժել են եւ միաձայն դեմ քվեարկել: Այստեղ Ղազարյանը եւս քաղաքական տարրեր է տեսնում, քանի ր մրցույթը եղել է արտախորհրդարանական ընտրություններից մեկ օր անց:

Հավելենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս