![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/301612701_376985427957011_3979811706775747290_n-e1661586043598-1.jpg)
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտային հարկի հաշվին, եթե նրանք առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսհաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտություններով, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ: