ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նորմալ ընտանիք էին, երկու երեխա ունեին». համայնքի ղեկավարը՝ Արզականում տեղի ունեցած դաժան դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արզական գյուղում: Նախնական տվյալներով՝ ամուսինը սպանել է կնոջը, ապա մտել հարևանի տուն, ծեծի ենթարկել վերջիններիս և դանկահարել նաև երկու հարևաններին:

Սպանված կինը երկու մանկահասակ երեխաների մայր էր: Նա երկու աղջիկ երեխա ուներ, որոնցից մեկը մանկապարտեզ էր հաճախում, իսկ մյուսը նոր պետք է հաճախեր:

ArmLur.am-ը զրուցել է Արզական համայնքի ղեկավար Լիպարիտ Մարգարյանի հետ՝ փորձելով ճշտել դեպքի մանրամասները:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ երկու հարևանները իրար հետ խնդիրներ չեն ունեցել և կատարվածը զարմացրել է բոլորին:

Լիաննա Խաչատրյան




Լրահոս