Պենտագոնն Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համալիրների գնման գործարք է կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան պաշտպանական Raytheon Technologies կոնգլոմերատի հետ (Մասսաչուսեթս) ՝ Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ: Այս մասին ասվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ պայմանագրի արժեքը կազմում է ավելի քան 185 մլն դոլար:

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ը հայտարարելէր Ուկրաինային 3 մլրդ դոլարի չափով միանվագ խոշորագույն ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին: Փաթեթը ներառում է 6 NASAMS ԶՀՀ:




Լրահոս