Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 4,3 հազար մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 4354 մարդ, նախորդ օրվա համեմատ աճել է 11,3 տոկոսով»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 49 մարզում, 34-ում՝ նվազում, երկուսում իրավիճակը չի փոխվել։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 47 հազար նոր դեպք, մահացել է 90 մարդ:
«Հայտնաբերվել է COVID-19-ի 47093 նոր դեպք, մեկ օրում մահացել է 90 մարդ»,- ասվում է զեկույցում։
Մեկ օրում ապաքինվել է 32642 մարդ։