Արցախում իսպանացի բժիշկները բարեգործական վիրահատություններ կկատարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Իսպանիայից կժամանի 40 հոգանոց բժշկական թիմ և կիրականացնի բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար:

Բուժօգնությունը ցուցաբերվելու է չորս հիվանդանոցներում՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում:

Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

-Անոթային վիրաբուժություն
-Պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն (հետայրվածք, վնասվածքային դեֆորմացվող սպիներ, ջլամկանային ապարատի հնացած և թարմ վնասվածքներ, փափուկ հյուսվածքների բարորակ գոյացություն)
-Ինտերվենցիոն սրտաբանություն
-Մանկական վիրաբուժություն
-Ընդհանուր վիրաբուժություն (1. Որովայնի բաց և լապարասկոպիկ վիրահատություն, 2. Աճուկային ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն)
-Ուրոլոգիա
-Օդոնտոլոգիա

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50,

«Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01,

«Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382,

«Մարտունու ՇԲՄ» ՝ +37447821103 հեռախոսահամարներով:




Լրահոս