
Գերմանացի զբոսաշրջիկն Իրանում ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտել են միայն, որ ձերբակալվածին հյուպատոսական աջակցություն է տրամադրվում։
Օգոստոսի 26-ին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը հայտնել էր, որ 66-ամյա գերմանացին Իրանում ձերբակալվել է մոտ մեկ ամիս առաջ՝ լուսանկարներ անելու համար այնպիսի վայրերում, որտեղ լուսանկարահանումն արգելված է։
Իրանի ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։