Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք չայցելելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք չայցելելը․ «Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։

Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։

Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո»։ Բաքվից այսօր դժգոհություններ էին հնչել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին։

Իլհամ Ալիևի խորհրդական Հաջիևը, անդրադառնալով արևմտյան երկու երկրների դեսպանների՝ Շուշի այցելելու հրավերը չընդունելուն, ասել էր․ «Այսօր Շուշիում չեն Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները։ Նրանք բացահայտ արհամարհեցին ադրբեջանական կառավարության հրավերը»։




Լրահոս