Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցքով» երկկողմանի բաց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցքով» երկկողմանի բաց է և անվտանգ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները: Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի» միջանցքի մասին թարմ տեղեկություն։ Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս